100-ից ավելի մասնակիցներ ստացան մարքեթինգային պլանավորման պրակտիկ գիտելիքներ և գործիքներ
Փետրվարի 18-ին Global Media Lab ընկերության նախաձեռնությամբ «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ «Ժամանակակից մարքեթինգ 3.1» կուրսի 1-ին «Ընդհանուր» դասընթացը: Դասընթացը վերաբերում էր թվային մարքեթինգի (Digital Marketing), անձի մարքեթինգի (Personal Marketing) և հիմնական մարքեթինգի ճիշտ պլանավորմանը` 2017 թվականի տենդենցներին համապատասխան: Խոսվեց թրենդների մասին, այն սկզբունքների, որոնցով առաջնորդվելը կօգնի դարձնել ընկերության զարգացումը առավել արդյունավետ: Մանրամասն ներկայացվեցին պլանավորման դերն ու նշանակությունը աշխատանքի նպատակին հասնելու համար, ցուցադրվեցին հարթակներ, որտեղ կարելի է իրականացնել պլանավորումը: Ինչպես և յուրաքանչյուր պրեզենտացիա, այս մեկը նույնպես ենթադրում էր տեսական գիտելիքների և պրակտիկ գործիքների տրամադրում: Թեմայի արդիականության և հետաքրքրության մասին էին վկայում ավելի քան հարյուր մասնակիցների ներկայությունը և թրեյինինգից հետո տրվող հարցերը:
Միջոցառումը բավականին հագեցած էր, իրենց հարուստ փորձով և գիտելիքներով կիսվեցին 2 խոսնակներ՝ Global Media Lab ընկերության հիմնադիր Սեդա Վարդանյանը և մարքեթինգային ոլորտում փորձառու մասնագետ Արմեն Սարգսյանը: Յուրաքանչյուր պրեզենտացիայից հետո մասնակիցները տալիս էին իրենց հարցերը, այսինքն հանդիպումը անցավ ինտերակտիվ ձևով:
Դասընթացի ընթացքում ներկայացվեցին հանդիպման 2 գործընկերները: Մեկը MYbookstore օնլայն գրախանութն էր, որը խաղարկեց 5000 դրամ արժողությամբ նվեր-քարտ: Իսկ հաջորդը Paty’s Cake ապրանքանիշը, որը բացի համեղ հյուրասիրությունից, ևս անակնկալներ և ակցիաներ էր պատրաստել հատուկ դասընթացի մասնակիցների համար: Իսկ ահա հանդիպման վերջում մասնակիցները հնարավորություն ստացան ճաշակել նրանց արտադրանքը:
Ներկաները հնարավրություն ստացան ինտեգրվել և ինտերակտիվ ձևաչափով ստանալ ակտուալ տեղեկատվություն, գործիքներ «Ժամանակակից մարքեթինգ 3.1.» ֆեյսբուքյան խմբում։
IES-ը բացառիկ հնարավորություն է տալիս Քեզ ԱՆՎՃԱՐ ուսումդ շարունակելու, մասնագիտական կուրսերի մասնակցելու և ամառային դպրոցնում սովորելու աշխարհի 26 երկրներից մեկում
«Armenian Business meeting»-ը լուսաբանվեց հայաստանյան առաջատար՝ «Արմենիա», «Շանթ» և «Հ2» հեռուստաընկերությունների պրոֆեսիոնալ մասնագետների կողմից:
Շտապ: Թափուր աշխատատեղեր Global Media Lab ընկերությունում: Վերջնաժամկետ՝ 7.04.2015
Նոր ժամանակաշրջանի CV-ի 17 օրինակ, որոնք անտարբեր չեն թողել ոչ մի գործատուի և HR-մասնագետի
Ucom, Braind և Pepsi ընկերությունների ղեկավարները Marketers Community-ում