Menu.am-ի հիմնադիրներ՝ Վահան Քերոբյանը և Ստեփան Ասլանյանը ԼՈՖԹ. ԲԻԶՆԵՍԻ ԱԿՈւՄԲ-ի և «Ռազմավարական բիզնես» կրթական և խորհրդատվական կենտրոնի կազմակերպած միջոցառմանը պատմեցին բրենդի ստեղծման, իրենց անցած երկար ճանապարհի, հանդիպած դժվարությունների և ապագա ծրագրերի մասին: Նրանք կիսվեցին ոգեշնչող պատմություններով և մոտիվացրին այն երիտասարդներին, որոնք ունեն լավ գաղափար և դեռ start up փուլում են: Նրանք բացատրեցին, թե ինչպես կարելի է start up-ից աճել և դառնալ զարգացող, միջազգային կազմակերպություն, ինչպիսի մոտեցում ցուցաբերել աշխատակիցների և հաճախորդների հետ և ինչպիսի հմտություններ կիրառել նոր համագործակցություններ սկսելիս:
Հիմնադիրները կոչ արեցին հայ երիտասարդներին հավատալ իրենց գաղափարին և հետևելով «ՁԵՌՔԵՐԸ ՔՇՏԵԼ և ԱՆԵԼ» սկզբունքին հաստատուն քայլերով առաջ գնալ՝ հաղթահարելով ճանապարհին հանդիպող բոլոր տեսակի դժվարություններն ու խոչընդոտները:
Նրանց օրինակին հետևելով կարելի է համոզվել, որ անհնարին ոչինչ չկա, պարզապես պետք է հավատալ ուժերին և միշտ առաջ շարժվել: Միգուցե ձեր գաափարն էլ մի օր 0-ից հասնի միլլիոնի:
Ահա այսպիսին էին Ֆեյսբուքյան օգտատերերի կարծիքները...
IES-ը բացառիկ հնարավորություն է տալիս Քեզ ԱՆՎՃԱՐ ուսումդ շարունակելու, մասնագիտական կուրսերի մասնակցելու և ամառային դպրոցնում սովորելու աշխարհի 26 երկրներից մեկում
«Armenian Business meeting»-ը լուսաբանվեց հայաստանյան առաջատար՝ «Արմենիա», «Շանթ» և «Հ2» հեռուստաընկերությունների պրոֆեսիոնալ մասնագետների կողմից:
Շտապ: Թափուր աշխատատեղեր Global Media Lab ընկերությունում: Վերջնաժամկետ՝ 7.04.2015
Նոր ժամանակաշրջանի CV-ի 17 օրինակ, որոնք անտարբեր չեն թողել ոչ մի գործատուի և HR-մասնագետի
Ucom, Braind և Pepsi ընկերությունների ղեկավարները Marketers Community-ում