Beeline, Zangi, Arge Business և Creagift ընկերությունների ներկայացուցիչները կիսվեցին իրենց հարուստ փորձով Marketers Community-ի մասնակիցների հետ:
Փետրվարի 20-ին Global Media Lab ընկերության նախաձեռնությամբ Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ «Marketers Community Meeting»-ի արդեն թվով 4-րդ հանդիպումը: Հանդիպումը բավականին սպասված էր թե՛խոսնակների և թե՛ մասնակիցների կողմից, քանի որ լավագույն առիթն է հանդիսանում համախմբվելու, փորձի փոխանակման, նոր գիտելիքների ձեռքբերման, նոր գործնական կապերի հաստատման համար: Այս անգամ հանդիպման թեման էր «Մարքեթինգը որպես բիզնեսի խթան»: Թեմայի արդիականության և հետաքրքրության մասին էին խոսում ավելի քան հարյուր մասնակիցների ներկայությունը և օնլայն դիտելիության ցուցանիշները: Periscope-ով միջոցառմանը հետևել է ավելի քան հինգ հարյուր մարդ ամբողջ աշխարհից: Մարքեթինգային մասնագիտական հանդիպումը լուսաբանվել է ՀՀ առաջատար հեռուստաընկերությունների՝ «Արմենիա», «Շանթ», «Արմնյուզ», «ԱTV», «Հ2», «Երկիր Մեդիա» կողմից:
Միջոցառումը բավականին հագեցած էր. իրենց հարուստ փորձով և գիտելիքներով կիսվեցին չորս խոսնակներ՝ Beeline ընկերության PR և հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթև Այրումյանը, Zangi ընկերության տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը, Arge Business, ինչպես նաև նախկինում Coca Cola ընկերությունների վաճառքի գծով առաջատար մասնագետ Արամ Կարաբեկյանը և Global Media Lab ընկերության հիմնադիր տնօրեն, Marketers Community նախագծի հեղինակ Սեդա Վարդանյանը: Հանդիպումն անցավ շատ ինտերակտիվ և անակնկալներով: Beeline ընկերության PR հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթև Այրումյանը նվերներ էր պատրաստել ամենաակտիվ և ամենսինտելեկտուալ մասնակիցների համար: Իսկ ահա հանդիպման վերջում մասնակիցներին ներկայացվեց բիզնես սկսելու համար մարքեթինգային անվճար գործիքների կիրառման մասին MASTER-CLASS ՀՀ-ում գործող բիզնեսի օրինակով:
Գրանցվեք հաջորդ մասնագիտական հանդիպմանը.
IES-ը բացառիկ հնարավորություն է տալիս Քեզ ԱՆՎՃԱՐ ուսումդ շարունակելու, մասնագիտական կուրսերի մասնակցելու և ամառային դպրոցնում սովորելու աշխարհի 26 երկրներից մեկում
«Armenian Business meeting»-ը լուսաբանվեց հայաստանյան առաջատար՝ «Արմենիա», «Շանթ» և «Հ2» հեռուստաընկերությունների պրոֆեսիոնալ մասնագետների կողմից:
Շտապ: Թափուր աշխատատեղեր Global Media Lab ընկերությունում: Վերջնաժամկետ՝ 7.04.2015
Նոր ժամանակաշրջանի CV-ի 17 օրինակ, որոնք անտարբեր չեն թողել ոչ մի գործատուի և HR-մասնագետի
Ucom, Braind և Pepsi ընկերությունների ղեկավարները Marketers Community-ում